Հուլիսին ուղևորահոսքն աճել է 16.7%-ով![]() 7 օգոստոսի 2019 - 17:29 AMT PanARMENIAN.Net - 2019 թվականի հուլիս ամսին ՀՀ երկու օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 371,883 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 16.7%-ով, հայտնել է «Զվարթնոց» ՓԲԸ-ն: Հաշվետու ժամանակահատվածում «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 18.7%-ով: Եթե 2018-ի հուլիսին օդանավակայանի ծառայություններից օգտվել է 300,674 ուղևոր, ապա 2019-ի հուլիսի ցուցանիշը կազմում է 356,934 ուղևոր: 2019 թվականի հուլիս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 14,949 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 17,898 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 16.5%: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |