Երթուղայինում ուղևորին դանակահարած գրապանահատը բերման է ենթարկվել![]() 7 օգոստոսի 2019 - 18:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել է երթուղային ավտոբոսում մեջ ուղևորին դանակահարած գրապանահատին: Այս մասին ուժային կառույցը հաղորդագրություն է տարածել: Օգոստոսի 5-ին ֆեյսբուքյան օգտատերերից մեկն իր անձնական էջում տեղեկատվություն էր հրապարակել, ըստ որի՝ երթուղային ավտոբուսում իր և մի քանի երիտասարդի միջև միջադեպ է տեղի ունեցել։ Օգտատիրոջ բնորոշմամբ նրանք գրպանահատներ էին, որոնցից մեկը նույնիսկ դանակով վնասել էր իրեն։ Օգտատերը նաև լուսանկար էր տեղադրել։ Ըստ ոստիկանության հաղորդած տեղեկատվության՝ հրապարակումից անմիջապես հետո ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելով, պարզեցին լուսանկարում պատկերված անձի ինքնությունը։ Մայրաքաղաքում ապրող 26-ամյա երիտասարդը Շենգավիթ վարչական շրջանում հայտնաբերվել ու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նշվում է, որ ՀՀ ոստիկանությունը հետևողականորեն ու պատրաստակամ արձագանքելու է ցանկացած հրապարակման՝ օրինազանցներին բերելով պատասխանատվության դաշտ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |