Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի անվճար բուժման ծրագրով 7 ամսում 151 մարդու կյանք է փրկվել

Գլխուղեղի սուր  իշեմիկ կաթվածի անվճար  բուժման ծրագրով  7 ամսում 151  մարդու կյանք  է փրկվել

PanARMENIAN.Net - 2019 թվականի փետրվարից ներդրված՝ գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի անվճար բուժման ծրագրի շնորհիվ յոթ ամսում 151 կյանք է փրկվել, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Նշվում է, որ նվազել են նաև կաթվածի հետևանքով հաշմանդամություն ձեռքբերելու դեպքերը:

Պետական պատվերը գործում է գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից 24 ժամվա ընթացքում: Ծառայությունները մատուցվում են երկու բժշկական կենտրոնում՝ «Էրեբունիում» և Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---