ՀՀ կժամանի ՌԴ ԱԽ քարտուղարը. Խորհրդակցելու են անվտանգության հարցերի շուրջ![]() 12 օգոստոսի 2019 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 12-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը: Այցը տեղի կունենա ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով, հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը: Ինչպես հայտնել է ՌԴ ԱԽ մամուլի ծառայությունը, Երևանում Պատրուշևը «խորհրդակցություններ կանցկացնի անվտանգության հարցերի շուրջ ՌԴ և ՀՀ Անվտանգության խորհուրդների աշխատակազմերի և մի շարք գերատեսչությունների ներևկայացուցիչների մասնակցությամբ»: Վերջին անգամ Գրիգորյանն ու Պատրուշևը հանդիպել են 2019-ի հունիսին Ուֆայում՝ նավտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների միջազգային հանդիպման շրջանակում: 2018-ի նոյեմբերին 2-ամյա պլան է ստորագրվել ՌԴ և ՀՀ ԱԽ աշխատակազմերի գործակցության վերաբերյալ: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |