Մեծ Բրիտանիայի նոր դեսպանը ՀՀ-ում հայ է

Մեծ Բրիտանիայի նոր դեսպանը ՀՀ-ում հայ է

PanARMENIAN.Net - Բրիտանահայ դիվանագետ Ալան Անդրանիկ Գոգբաշյանը Մեծ Բրիտանիայի դեսպան է նշանակվել Հայաստանում: Օգոստոսի 12-ին այդ մասին է հայտնել բրիտանական կառավարությունը:

Գոգբաշյանն այդ պաշտոնում կփոխարինի Ջուդիթ Ֆարնվորթին, որն անցնում է դիվանագիտական այլ աշխատանքի: Նոր դեսպանը պաշտոնը կստանձնի 2019-ի սեպտեմբերին:

Գոգբաշյանը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ է եկել 2008-ին, իսկ 2017-2018թթ. եղել է FCO-ին կից Մարդկային ռեսուրսների կառավարման միջազգային կադրերի բաժնի պետը: 2018-ին նա անցել է ռուսաց լեզվի ուսումնառության ամբողջական դասընթաց:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---