Հոնկոնգի օդանավակայանը կասեցրել է աշխատանքը բողոքի ակցիաների պատճառով![]() 12 օգոստոսի 2019 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Հոնկոնգի օդանավակայանը 24 ժամող չեղարկել է բոլոր թռիչքները չորրորդ օրը շարունկավող բողոքի զանգվածային ակցիաների պատճառով: «Ուղևորներին խորհուրդ է տրվում որքան հնարավոր է արագ հեռանալ օդանավակայանի տերմինալներից»,-ասել են օդանավակայանի աշխատակազմում: Ենթադրվում է, որ 24 ժամից թռիչքները կվերսկսվեն, գրում է «Վեդոմոստին»: Ցուցարարները չորրորդ օրն անընդմեջ նստացույց են անում թռիչքների և վայրէջքների սրահում: Ինչպես հայտնում է South China Morning Post-ը, օդանավակայան տանող ճանապարհները կաթվածահար են, դեպի օդանավակայան գնացող ցուցարարների քանակը գնալով ավելանում է: Հոնկոնգի օդանավակայանն աշխարհում ամենածանրաբեռնվածներից է, օրական մոտ 800 չվերթ է լինում: Օգոստոսի 12-ին հարյուրավոր մարդիկ են միացել արդեն օդանավակայանում գտնվող ցուցարարներին այն բանից հետո, երբ օգոստոսի 11-ի երեկոյան ամենակոշտ բախումներն են տեղի ունեցել բողոքիների 2 ամսվա ընթացքում: Ոստիկանությունը ոչ միայն մահակներ ու արցունքաբեր գազ է կիրառել, այլ, ինչպես վկայում են սոցցանցերում տարածված տեսանյութերը, կրակել են մարդկանց գրեթե դիմահար: Ավելի վաղ Պեկինն իր աջակցությունն է հայտնել Հոնկոնգի իշխանություններին ցուցարարների դեմ պայքարում, իսկ վերջիններս հայտարարել են, որ վճռական են լինելու: Զանգվածային ցույցերը Հոնկոնգում սկսվել են 2 ամիս առաջ, որոնց համար առիթ հանդիսացան իշխանությունների կողմից դեռևս փետրվարին ընդունված ուղղումները արտահանձնման մասին օրենքում, որով թույլատրվում է արտահանձնել հանցագործներին Չինաստանին: Շատերի կարծիքով, այդ օրենքը կարող է օգտագործվել այլախոհների դեմ պայքարում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |