ԱՄՆ-ն կխստացնի «գրին քարտերի» ստացման կարգը օրինական ներգաղթյալների համար![]() 13 օգոստոսի 2019 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Օրինական ներգաղթյալներին, որոնք սոցիալական օգնություն են ստանում ԱՄՆ-ում, առաջիկայում ավելի բարդ կլինի երկրում մշտական կացության թույլտվություն («գրին քարտ») ստանալ: Նախատեսվում է, որ օրենսդրական փոփոխությունները կվերաբերեն այն անձանց, որոնց սննդի կտրոններ և բնակության վայրի վճարման պետական փոխհատուցում է տրվում: Այդպիսով, նրանք հարված կհասցնեն ներգաղթյալների ամենաչունեվոր շերտերին, որոնք օրինական հիմքեր ունեն երկրում մնալու, գրում է Deutsche Welle-ն The New York Times-ի վրա հղումով: Տվյալ փոփոխությունները կոչված են դանդաղեցնելու ներգաղթյալների հոսքն ԱՄՆ և կրճատելու վերաբնակների քանակը: Հավանաբար, այս որոշումը կհանգեցնի նրան, որ աղքատ միգրանտներից շատերը ստիպված կլինեն ընտրություն կատարել ԱՄՆ-ում ֆինանսական օգնություն ստանալու և երկորւմ օրինական մնալու միջև: Նշվում է, որ փոփոխությունները չեն առնչվի այն անձանց, որոնք արդեն ստացել են «գրին քարտ»: Ակնկալվում է, որ նոր որոշումը կհրապարակվի օգոստոսի 14-ին և ուժի մեջ կմտնի 60 օրից՝ 2019-ի հոկտեմբերին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |