ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել աջակցել Վրաստանի` Ալյանս մտնելը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն մտադրված է ՆԱՏՕ-ի ԱՄՆ գործընկերներին համոզել «2008թ. դեկտեմբերին աջակցել Անդամության Գործողությունների Պլանին (MAP) միանալու Վրաստանի հրավերին» Ալյանսում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսն իր վրացի գործընկեր Դավիթ Կեզերաշվիլիի հետ հանդիպումից հետո: Պենտագոնի ղեկավարը գոհունակություն է հայտնել նրանում, որ Ռուսաստանն իրականացնում է իր պարտականությունները կրակը դադարեցնելու մասին պայմանագրի շրջանակներում եւ իր զորամասերը դուրս է բերում Վրաստանի տարածքից:



Դավիթ Կեզերաշվիլին իր հերթին հաստատել է, որ ռուսական զորքերը հեռանում են, բայց, նրա խոսքերով, «շարունակում են գտնվել վրացական տարածքում»: Նա ընդգծել է, որ «եթե զորամասերի դուրսբերումը չավարտվի խաղաղ համաձայնագրով որոշված ժամկետում, ապա այդ դեպքում անհրաժեշտ կլինի փնտրել ոչ թե ռազմական, այլ դիավանագիտական լուծում»:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---