Վանաձորի նախկին քաղաքապետը մշակույթի տունը 10 մլն դրամով վաճառել է իր մերձավորին

Վանաձորի նախկին քաղաքապետը մշակույթի տունը 10 մլն դրամով վաճառել է իր մերձավորին

PanARMENIAN.Net - Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Լոռիում հողերի ու շինությունների մասին բացահայտումները շարունակվում են: Նա մի փաստաթուղթ է հրապարակել, որից պարզ է դառնում, որ Վանաձորի մշակույթի տունը 10 մլն դրամով վաճառել է ոմն Էռնեստ Գևորգյանին, որը Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի մերձավորն է:

«Էռնեստ Գևորգյանը Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի քրոջ ամուսնու' Տիգրան Պապանյանի փեսան է:Տիգրան Պապանյանը երկար տարիներ աշխատել է Վանաձորի քաղաքապետարանում որպես քաղաքաշինության ու ճարտարապետության բաժնի պետ: Ինչպես ասում են, բոլոր համընկնումները պատահական են: Վանաձորցիներից, լոռեցիներից զավթվածը, խլվածը հետ եք վերադարձնելու, պարոնայք: Այլընտրանք չկա. կամ կամովին, կամ օրենքի ուժով:

Սիրելի լոռեցիներ, մարզում առկա նմանատիպ խնդիրներով զբաղվելու եմ շարունակաբար ու հետևողականորեն: Նմանատիպ բոլոր փաստերը հերթականությամբ ներկայացնելու եմ լոռեցիների դատին, ապա և անհրաժեշտության դեպքում նաև համապատասխան մարմիններին:

Հ.Գ. Ի դեպ, կից նկարում կարող եք տեսնել նաև այս որոշմանը կողմ քվեարկած ավագանու անդամների անունները»,-ասվում է գրառման մեջ:

 Ուշագրավ
Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրն է
«Մանկաբույժն էլ եկավ՝ Սերգեյ Գերասիմովիչը»,- կատակել է քաղաքապետը
Նշվում է, որ Հայաստանը հայտնի է որպես «աշխարհի հնագույն քրիստոնյա երկիր»