Գրպանահատ տարեց կինը գողությունից 2 օր անց նորից է գողություն արել

Գրպանահատ տարեց կինը գողությունից 2 օր անց նորից է գողություն արել

PanARMENIAN.Net - Օգոստոսի 12-ին, ժամը 19.55-ին, 67-ամյա մի կին ոստիկանության Արաբկիրի բաժնում հայտնել է, որ մեկ ժամ առաջ թիվ 12 երթուղու միկրոավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, 116 հազար դրամ արժողության կախազարդով ոսկյա շղթա, 100 հազար դրամանոց ոսկյա խաչ և բանկային քարտ:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, Արաբկիրի քրեական հետախույզների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ գողությունը կատարել է Դրոյի փողոցի բնակիչ 62-ամյա մի կին: Օգոստոսի 13-ին իր տան մոտից նա բերման է ենթարկվել բաժին, տվել խոստովանական բացատրություն և մասամբ ներկայացրել գողոնը, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Նախապատրաստվում են նյութեր:

Օգոստոսի 10-ին, ժամը 15.43-ին, մի քաղաքացուհուց ահազանգ է ստացվել, որ մոտ մեկ ժամ առաջ թիվ 46 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որում եղել է դրամ և քարտեր: Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները ստացել են օպերատիվ տվյալներ և տարել բացատրական աշխատանք, որի շնորհիվ բաժին է ներկայացել Դրոյի փողոցի բնակիչ 61-ամյա մի կին և տվել խոստովանական բացատրություն, որ գողությունն ինքն է կատարել: Գողոնն առգրավված է:

 Ուշագրավ
Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրն է
«Մանկաբույժն էլ եկավ՝ Սերգեյ Գերասիմովիչը»,- կատակել է քաղաքապետը
Նշվում է, որ Հայաստանը հայտնի է որպես «աշխարհի հնագույն քրիստոնյա երկիր»