Վթարային վայրէջք կատարած օդաչուներին Կրեմլում հերոս են համարում![]() 15 օգոստոսի 2019 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Կերմլում հերոսներ են համարում օդաչուներին, որոնք կարողացել է են А321 ինքնաթիռով վթարային վայրէջք կատարել մերձմոսկովյան դաշտում՝ տասնյակ մարդկանց կյանքեր փրկելով: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Եկեք շնորհավորենք միմյանց, որ ինքնաթիռի 234 ուղևորներն ու անձնակազմի 7 անդամները ողջ են մնացել: Շուտափույթ ապաքինում մաղթենք նրանց, ով տուժել է, և շնորհավորենք հերոս օդաչուներին, որոնք փրկեցին մարդկանց կյանքներն ու վայրէջք կատարեցին»,-ասել է Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Ուրալյան ավիաուղիների» А321 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել օգոստոսի 15-ի առավոտյան Ժուկովսկի օդանավակայանից օդ բարձրանալուց հետո:Օդանավը կատարում էր Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթը: Բարձրություն հավաքելիս՝ օդանավը բախվել է ճայերի երամին: Ինքնաթիռի երկու շարժիչներն էլ անջատվել են, քանի որ այնտեղ թռչուններ էին հայտնվել: Շարժիչներից մեկը բռնկվել էԱրդյունքում անձնակազմը ստիպված է եղել վայրէջք կատարել Ռիբակի գյուղի մոտակայաքի եգիպտացորենի դաշտում: Ուղևորներին տարհանել են ինքնաթիռից փչովի տրապերի միջոցով: Հրդեհ ինքնաթիռում չի եղել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |