Թունյանը՝ Ամուլսարի մասին. Վատ ազդակ է ներդրողի համար, թե ինչ կարող է լինել ներդրման դեպքում

Թունյանը՝ Ամուլսարի մասին. Վատ ազդակ է ներդրողի համար, թե ինչ կարող է լինել ներդրման դեպքում

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը պդնում է, որ եթե բավարար հիքմեր չկան հանքի գործունեության դադարեցման համար, ուրեմն այն պետք է շահագործվի:

Նա հավելել է, որ սա շատ վատ ազդակ է պոտենցիալ ներդրողներին, որովհետև ներդրողի համար սա փաստացի օրինակ է, թե ինչ կարող է լինել ներդման դեպքում, հայտնում է Aysor.am-ը:

Թունյանը նշել է, որ փորձաքննության արդյունքում «Լիդիանին» առաջարկվել է 16 քայլ, որոնց իրականացման դեպքում ռիսկերը կարելի է կառավարելի դարձնել.«Եթե մենք այս տիպի տարբերակում Ամուլսարի հանքի թույլտվությունը վերցնում ենք հետ, ուրեմն այդ տրամաբանությամբ ՀՀ բոլոր հանքերի թույլտվությունները պիտի հետ վերցնենք, իսկ մենք այս պահին պատրա՞ստ ենք հանքարդյունաբերությունից հրաժարվել», - ասել է նա:

Հարցին՝ հանքի չշահագործման դեպքում հետևանքներն ավելի վա՞տ են լինելու, Թունյանն ասել է.«Վատ, հետևանքներն արդեն իսկ վատ են: Սա շատ վատ ազդակ է պոտենցիալ ներդրողներին, որովհետև ներդրողի համար սա փաստացի օրինակ է, թե ինչ կարող է լինել ներդման դեպքում: Իրենց համար նշանակություն չունի Հայաստանի ղեկավարը Սերժ Սարգսյանն է, Ռոբերտ Քոչարյանը, թե Նիկոլ Փաշինյանը, իրենց համար կա Հայաստան պետություն, որը թույլ է տվել հանքը շահագործել, կատարվել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրումներ ու հիմա, եթե այդ ամեն ինչը մի կողմ թողնելով որոշում է կայացվում, որ հանքը փակվի, նշանակում է, որ ցանկացած ներդրման ժամանակ նման որոշում կարող է լինել և այդ ներդրումը փաստացի գնա կորի»:

Մինչդեռ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր Վարազդատ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ «ԷԼԱՐԴ» ընկերության փորձաքննության մեջ կան կետեր, որոնց առկայության պայմաններում հանքի շահագործումը թույլատրելի չէ։

 Ուշագրավ
Նրանք իրենց անվտանգ են զգում իրենց երկրների փողոցներում գիշերային ժամերին
Մանուկյանը հավելել է, որ հայրենիքը կորցնելու հարցն էր դրված և իրենք ճիշտ քայլի են դիմել
Տոնոյանը նաև նշել է, որ արդիականացվում է նաև 102-րդ ռուսական ռազմակայանը
Փոխքաղաքապետը խորհրդակցել է քաղաքապետ Հայկ Մարությանի հետ