Խուլուսի Կըլըչ. Թուրքիան միշտ էլ պաշտպանելու է Ադրբեջանի ինքնուրույնությունն ու տարածքային ամբողջականությունը

PanARMENIAN.Net - Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եռակողմ բանակցությունների նոր փուլը կկայանա Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո: Այդ մասին հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Խուլուսի Կըլըչը: Նրա խոսքերով, հարաբերությունների կարգավորումից ամենաշատը շահելու է Հայաստանը, որը փաստացիորեն մեկուսացման մեջ է հայտնվել տարածաշրջանում իր վարած քաղաքականության պատճառով: «Ես հուսով եմ, որ երեք երկրների ջանքերով մենք կկարողանանք լուծել բոլոր խնդրառատ հարցերը, որոնք մինչ այժմ չլուծված են մնացել: Բայց Թուրքիան միշտ էլ պաշտպանելու է Ադրբեջանի ինքնուրույնությունը, տարածքային ամբողջականությունն ու արդարացի դիրքորոշումը»,- ասել է թուրք դիվանագետը, հաղորդում է Նովոստի-Ադրբեջանը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---