Հրանտ Դինքի սպանության գործի հերթական լսումները նշանակված են հոկտեմբերի 13-ին

PanARMENIAN.Net - Հայ թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի հերթական լսումները նշանակված են հոկտեմբերի 13-ին Ստամբուլի Քրեական դատարանում, ինչպես հաղորդում է թուրքական Today's Zaman թերթը:



Դատարանի առաջին հինգ նիստերը կայացել են մամուլի համար փակ կարգով, քանի որ գլխավոր մեղադրյալ Օգյուն Սամաստը անչափահաս էր. սպանության կատարման պահին նա 17 տարեկան էր: Հրանտ Դինքի ընտանիքի իրավաբանները բազմիցս կասկածի տակ են առել դատական գործընթացի արդարացիությունը, քանի որ կասկածյալներից մեկը ոստիկանական տեղեկատու է: Նրանք նաեւ հայտարարում են, որ ոստիկանությունը հետախուզության եւ դատական գործընթացի համար անհրաժեշտ տեղեկատվություն չի տրամադրում մեղադրյալներից մեկի` ոստիկանության սպաների հետ ունեցած կապերի մասին: Բացի դրանից, հետախուզության ընթացքում տեղ են գտել սխալներ, որոնք , ինչպես ենթադրում են իրավաբանները, ուղղված են նրան, որ սպանության կազմակերպիչները խուսափեն պատժից:



Հրանտ Դինքը 2007թ. հունվարի 19-ին սպանվել է Ստամբուլում` «Ագոս» թերթի խմբագրության շենքի դիմաց: Դինքի սպանության գործով դատը սկսվել է 2007թ. հուլիսին: Դատախազը պահանջել է անմիջական մարդասպան Օգյուն Սամաստին դատապարտել 18-ից 24 տարվա ազատազրկման, իսկ սպանության նախաձեռնողներ Էրհան Թունջելին եւ Յասին Հայալին` ցմահ բանտարկության:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---