Ապօրինի ծառահատումների դեպքեր են բացահայտվել![]() 23 օգոստոսի 2019 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության Մարտունու բաժնի և ճանապարհային ոստիկանության ծառայողները Սևանի անշարժ հենակետում օգոստոսի 22-ին, ժամը 20.30-ին, ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ Տրանզիտ» մեքենա, որում հայտնաբերվել է մոտ երկու խորանարդ մետր կաղնու վառելափայտ: 33-ամյա դիլիջանցի վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և բացատրությամբ հայտնել է, որ փայտանյութն ինքն է հավաքել անտառից և վառելափայտ պատրաստել: Վառելափայտով մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Օգոստոսի 22-ին, ժամը 03.20-ին, ապօրինի ծառահատումների դեմ տարվող պայքարի շրջանակներում շրջիկ ծառայություն իրականացնելիս, Դսեղ գյուղի սկզբնամասում Թումանյանի ոստիկանները ստուգման են ենթարկել Դսեղ գյուղի 34-ամյա վարորդի վարած «Ֆորդ» մեքենան, որը բեռնված էր շուրջ երեք մ/խ փայտանյութով: Վարորդը փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ փայտանյութը պատկանում է իրեն, պատրաստել է մոտ 15 օր առաջ՝ Դսեղ գյուղի հարակից տարածքից՝ բենզասղոցով հատելով երկու քամատապալ ծառ: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |