Վաղարշակ Հարությունյանին վերադարձվել է գեներալ-լեյտենանտի զինկոչումը

Վաղարշակ Հարությունյանին վերադարձվել է գեներալ-լեյտենանտի զինկոչումը

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վաղարշակ Հարությունյանին վերադարձվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը:

Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ նախագահի՝ 2002 թ. հուլիսի 22-ի ՆՀ-1135-Ա հրամանագիրը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախագահի՝ 2002 թվականի հուլիսի 22-ի «Վ. Վ. Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու մասին» ՆՀ-1135-Ա հրամանագիրը»,- ասվում է հրամանագրում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---