Հս. Կորեան 1 ամսում 7-րդ անգամ հրթիռներ է արձակել

Հս. Կորեան 1 ամսում 7-րդ անգամ հրթիռներ է արձակել

PanARMENIAN.Net - Հյուսիսային Կորեան կրկին 2 արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Ինչպես հայտնել է Հարավային Կորեայի Շտաբերի պետերի կոմիտեն, հրթիռներն արձակվել են Համգյոն Պուկտո նահանգից:

Հրթիռների տեսակը հայտնի չէ, սակայն, Հարավային Կորեայում ենթադրում են, որ դրանք փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ են եղել: Հրթիռներն անցել են 380 կմ 97 կմ առավելագույն բարձրությամբ, գրում է Deutsche Welle-ն:

Հարավային Կորեայի նախագահի վարչակազմն ԱԱԽ արտահերթ նիստ է հրավիրել և պահանջել Փհենյանից դադարեցնել հրթիռների արձակումը, որոնք նպաստում են լարվածության աճին Կորեական թերակղզում: Սա վերջին ամսում հրթիռների արդեն 7-րդ գործարկումն էր:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---