Մեթյու Մաքքոնահին ֆուտբոլային ակումբ է գնել![]() 24 օգոստոսի 2019 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի դերասան Մեթյու Մաքքոնահին դարձել է «Օսթին» ֆուտբոլային ակումբի համասեփականատերերից մեկը: Ակումբը կսկսի ելույթները Ֆուտբոլի գլխավոր լիգայում (MLS) 2021-ին: Այդ մասին ասվում է թիմի Twitter-ի աքաունթում: Ակումբում իր մասնաբաժինը կունենա նաև ամերիկացի գործարար Բրայան Շեֆիլդը: Նախատեսվում է, որ 2021-ին, երբ թիմը կսկսի ելույթները, կբացվի նաև «Օսթին» մարզադաշտը, նախատեսված 20,5 հազար հանդիսատեսի համար, գրում է Lenta.ru-ն: MLS-ում նաև այլ նոր թիմեր կհայտնվեն, օրինակ, «Ինտեր Մայամին», որի սեփականատերն է Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը: Մաքքոնահին օսկարակիր դերասան է` պարգևին նա արժանացել է տղամարդու լավագույն դերակատարման համար «Գնորդների դալասյան ակումբը» ֆիլմում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |