Բախումներ ոստիկանության հետ Ֆրանսիայում` G7-ի մեկնարկից առաջ24 օգոստոսի 2019 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի լույս 24-ի գիշերը, Մեծ յոթնյակի գագաթնաժողովի մեկնարկից առաջ, ֆրանսիական Յուրյունում ոստիկանության հետ բախումներ են տեղի ունեցել: 4 ոստիկան թեթև վնասվածքներ է ստացել, տասնյակ ցուցարարներ բերման են ենթարկվել: Յուրյունը մոտ 20 կմ է հեռու Բիարիցից, որտեղ մեկնարկելու է G7 գագաթնաժողովը: Ակտիվիստները ճամբար են բացել, օգոստոսի 23-ին նրանք փորձել են ճանապարհը փակել, իսկ հետո փակել են ճամբար տանող ուղին և փոքր բարիկադներ են կառուցել: Ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել, գրում է Deutsche Welle-ն: Բիարիցը մինչդեռ պահպանության տակ է և անհասանելի է ցուցարարների համար: Սակայն, շուրջն ակտիվիստների արդեն մի քանի վրանային ճամբար կա: Օգոստոսի 24-ի ցերեկը մեծ ակցիա է նախատեսվում գագաթնաժողովի դեմ: Գագաթնաժողովին ընդառաջ ԱՄՆ նախագահ Թրամփն առաջարկեց վերականգնել ՌԴ մասնակցությունը գագաթնաժողովին, ինչին կողմ արտահայտվեց նաև Մակրոնը: Սակայն Լոնդոնն ու Բեռլինը կտրուկ դեմ հանդես եկան` կապելով դա Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման հետ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա |