Խոշոր հրդեհ՝ Մալաթիա մոլում. Կան տուժածներ (վիդեո)

Խոշոր հրդեհ՝ Մալաթիա մոլում. Կան տուժածներ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայութունն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող Մալաթիա մոլի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ: Այդ մասին հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ժամը 16:35-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 3» կանչի. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:

Ըստ Shamshyan.com կայքի՝ տեղում է նաև գործարար Սամվել Ալեքսանյանը, որին պատկանում է Մալաթիա մոլը:

Հրդեհի ծուխը երևում է քաղաքի տարբեր հատվածներից, մի շարք ֆեյսբուքյան օգտատերեր նկարահանել են այն: Ըստ որոշ օգտատերերի՝ հրդեհը բռնկվել է «Վեգա» խանութի պահեստում:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---