Խոսրովի՝ «Մեղրաքար» հատվածում ԱԹՍ միջոցով հրդեհի նոր օջախներ չեն գտել (վիդեո)

Խոսրովի՝ «Մեղրաքար» հատվածում ԱԹՍ միջոցով հրդեհի նոր օջախներ չեն գտել

PanARMENIAN.Net - Օգոստոսի 26-ին՝ 07:47-ի դրությամբ, անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացված տեղազննման արդյունքում Արարատի մարզի Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում, հրդեհի և ծխացող նոր օջախներ չեն հայտնաբերվել, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հրդեհը բռնկվել էր օգոստոսի 23-ին՝ ժամը 12:07-ին։ Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են դժվարամատչելի տարածքում՝ շարժական ուսապարկերի և հրդեհաշիջման գործիքների միջոցով: Տեղանքում ջրաղբյուրների բացակայության պատճառով ջրամատակարարման գործընթացն ապահովվում է ամենագնացների միջոցով: Տեղում իրականացվում է մշտական հետախուզում: Օգոստոսի 24-ին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---