Աբխազիայի նախագահը կընտրվի երկրորդ փուլով

Աբխազիայի նախագահը կընտրվի երկրորդ փուլով

PanARMENIAN.Net - Աբխազիայի նախագահի թեկնածու, գործող ղեկավար Ռաուլ Հաջիմբան և «Ամցախարա» ընդդիմադիր կուսակցության նախագահ Ալխաս Կվիցինիան դուրս են եկել նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: Այդ մասին հայտնել են ԿԸՀ-ում:

Ըստ տեղի օրենսդրության, ընտրությունների 2-րդ փուլը տեղի կունենա 2 շաբաթվա ընթացքում, հայտնում էՏԱՍՍ-ը:

«Առաջին փուլի արդյունքում մենք թվեր չենք հրապարակել: Մենք որոշել ենք 2 առաջատարներին, երկրորդ փուլի անցկացումը, իսկ մանրամասները կներկայացվեն ճեպազրույցում: Երկրորդ փուլ են դուրս եկել Հաջիմբան և Կվիցինիան»,-ասել է ԿԸՀ նախագահ Թամազ Գոգիան:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---