Աֆրիկյան փղերի վաճառքը գազանանոցներին ու կրկեսներին արգելվել է![]() 28 օգոստոսի 2019 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 27-ին միջազգային խորհրդաժողովը Ժնևում արգելել է արտահանել փղերին 4 աֆրիկյան երկրից՝ Զիմբաբվեից, Բոտսվանայից, Նամիբիայից և ՀԱՀ-ից: Որոշմանը կողմ են քվեարկել Վայրի ֆլորայի և ֆաունայի անհետացման վտանգի տակ հայտնված տեսակների միջազգային վաճառքի մասին կոնվենցիայի (CITES) անդամները: Կողմ է քվեարկել 87 պատվիրակ, դեմ՝ 29-ը, 25-ը ձեռնպահ է մնացել, գրում է Deutsche Welle-ն: Արգելքը հատկապես վերաբերում է փղերի արտահանմանը Չինաստան: Կենդանիներին թույլատրվում է տեղափոխել միայն այն տարածաշրջաններ, որոնք նրանց տարածման միջավայրն են: Արգելքի հիմնական հակառակորդը Զիմբաբվեն էր, որը, ըստ գերմանական Pro Wildlife-ի, 2012-2017թթ. առնվազն 108 փղիկ է վաճառել Չինաստան: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |