The Parov Stelar Band-ը ելույթ կունենա Երևանում (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - The Parov Stelar Band-ը ելույթ կունենա Երևանում: Խումբը կմասնակցի Հայաստանում կայանալիք Silk Note փառատոնին: Համերգը տեղի կունենա նոյեմբերի 8-ին «Հրազդան» մարզադաշտում: «Ստացեք էներգիա , զգացեք ռիթմը և պարզապես վայելեք լավ երաժշտություն»,-ասվում է փառատոնի կազմակերպիչների ֆեյսբուքյան էջում: Այս համերգի հնարավորությունը ստեղծվել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և «Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության ջանքերով Համերգի տոմսերը կարելի է ձեռք բերել silknote.org կայքից: The Parov Stelar Band-ը ավստրիացի Մարկուս Ֆյուրեդերի նախագիծն է: Electro Swing ժանրի հեղինակները միախառնել են XX դարի 30-50-ականների հիասքանչ ռետրոն և ժամանակակից էլեկտրոնիկան: Խումբը միշտ կենդանի կատարումներով է հանդես գալիս, թեև էլեկտրոնային երաժշտությունը դա չի պահանջում: Նրանք էկլեկտիկայի վարպետության բարձր մակարդակ են ցուցադրում՝ նվագելով սոուլ և հաուս, ջազ և բրեյքբիթ, սվինգ և IDM: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |