Փաշինյան. ՀՀ-ում թողարկվող ռազմարդյունաբերական ոլորտի արտադրանքը պետք է արագ գույքագրվի![]() 29 օգոստոսի 2019 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Ռազմարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՀՀ-ում թողարկվող ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքը շատ արագ կգույքագրվի: Այդ մասին կառավարության օգոստոսի 29-ի նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ռազմարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Դիմելով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ վարչապետն ասել է, որ պետք է կազմել ԶՈւ առաջիկա 5 տարվա մոտավոր պահանջակի պլանը: «Կաշխատենք ոլորտի հետ երկու ուղղություններով՝ Կառավարությունը խնդիր կդնի, որ գնումներն արվեն տեղական արտադրողից, այն պայմանով, որ տեղական արտադրողները կոնկրետ գործողություններ կանեն ուղղված արդյունավետությունը բարձրացնելուն, ինքնարժեքը ցածրացնելուն, ինչպես նաև ճանապարհային քարտեզ կներկայացնեն»,- ասել է նա: Վարչապետը հավելել է, որ և կառավարությունը, և արտադրողները պետք է ապացուցեն արդյունավետ, նորարարությունների շրջանակում գործելու իրենց մարտավարությունը և ռազմավարությունը: Վարչապետը հայտնել է, որ ռազմարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսվել է նաև տնտեսական շահավետության հաշվարկի բանաձևերի մասին, եղել են առաջարկներ: «Մենք դուրս կգանք տնտեսական նպատակահարմարության ռեալ հաշվարկի, և, ակնհայտ է, որ որակի հարցում որևէ կոմպրոմիս լինել չի կարող»,-ասել է Փաշինյանը: Նա հանձնարարել է պաշտպանության նախարարին ամիսը մեկ զեկուցել հանձնարարականի կատարման ընթացքի մասին: Օգոստոսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռազմարդյունաբերողների միության անդամների և ռազմարդյունաբերկական ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանում ուժեղ ռազմարդունաբերական համալիր ունենալու անհրաժեշտությունը բխում է անվտանգային այն միջավայրից, որում գտնվում է երկիրը:Վարչապետն ընդգծել է նաև, որ Հայաստանին գիտելիքահենք արդյունաբերական տնտեսություն է պետք, և դեպի այդ տնտեսություն տանող ուժը պետք է լինի ռազմարդյունաբերական համալիրը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |