2-րդ եռամսյակում 235 սիրիահայ ՀՀ քաղաքացի է դարձել![]() 29 օգոստոսի 2019 - 14:51 AMT PanARMENIAN.Net - 2019 թվականի 2-րդ եռամսյակում 235 սիրիահայի հայկական անձնագիր է տրամադրվել։ Այդ անձնագրերից 34-ը տրամադրվել է Դամասկոսում, 201-ը՝ Հալեպում գտնվող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից։ Նրանք ազատվել են պետական տուրքի վճարից։ ՀՀ կառավարության օգոստոսի 29-ի նիստում որոշվել է տրամադրել 14․1 մլն դրամ պետտուրքի գումարը փոխհատուցելու նպատակով։ «ՀՀ կառավարությունն ամեն կերպ փորձում է աջակցել ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին և ՀՀ քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը», - նշված է կառավարության որոշման հիմնավորման մեջ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |