ԼՀԿ-ն չի մասնակցի տեսակապով Ամուլսարի փորձաքննության վերաբերյալ «Էլարդի» հետ քննարկմանը![]() 29 օգոստոսի 2019 - 17:27 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի սկայպով Ամուլսարի փորձաքննության վերաբերյալ «Էլարդի» հետ քննարկմանը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Սկայպով Ամուլսարի փորձաքննության վերաբերյալ «Էլարդի» հետ քննարկման մասին: Հայտնի է, որ այսօր 16։00 վարչապետ Փաշինյանը պատրաստվում է տեսակապի միջոցով զրուցել «Էլարդ» ընկերության ներկայացուցիչների հետ՝ Ամուլսարի վերաբերյալ տրված եզրակացության մասին։ Մեզ ևս, որպես խորհրդարանական խմբակցություն, հրավիրել են մասնակցելու այդ խորհրդակցությանը, սակայն մենք որևէ ներկայացուցիչ չենք ուղարկելու, քանի որ չենք պատրաստվում մաս կազմել «Էլարդի» թատրոնին և մենք այդ կազմակերպության կողմից տրված եզրակացությունն ի սկզբանե ամբողջությամբ կասկածի տակ ենք դրել։ Այսպիսով, այդ ֆորմատով մեզ համար քննարկման ենթակա հարց չկա, և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նպատակահարմար չի համարում իր մասնկացությունը որևէ հավելյալ քննարկման այդ կասկածելի ընկերության կասկածելի եզրակացության մասին։ Օգոստոսի 24-ին ՀՀ կառավարության ներկայացուցիչներն առցանց խորհրդակցություն են անցկացնելու Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ եզրակացություն տված «Էլարդ» ընկերության փորձագետների հետ: Այս մասին Ջերմուկում հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ քննարկվելու են Ամուլսարի շահագործման ռիսկերը։Վարչապետը խոստացել է, որ առցանց խորհրդակցության տեսագրությունն ավելի ուշ կհրապարակվի: «Փորձագետներին հարցնելու ենք, թե ինչ են գրել եզրակացության մեջ»,-ասել է նա: «Եթե պարզվի, որ Ամուլսարի շահագործումը շրջակա միջավայրի համար անվտանգ է, ինչո՞ւ չպետք է թույլ տանք։ Պոտենցիալ ներդրողի համար չկան ներկա և նախորդ իշխանություններ, կա ՀՀ օրենք...Ես այստեղ չունեմ կոռուպցիոն շահ, միակ շահը Հայաստանի հավասարակշռված շահն է», - ասել էր վարչապետը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |