Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել Քոչարյանին՝ հանուն արդարադատության նրա պայքարում![]() 31 օգոստոսի 2019 - 11:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ՝ հաջողություն մաղթելով նրան հանուն արդարադատության իր պայքարում: Ուղերձում, մասնավորապես, ասված է.«Մեծարգո՛ պարոն Քոչարյան, սրտանց շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան օրվա առթիվ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, տոկունություն և հաջողություններ հանուն արդարադատության Ձեր պայքարում: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մինչ այժմ սատարել և այսուհետ ևս սատարելու է Ձեզ այդ պայքարում: Համոզված եմ, որ արդարադատությունը, ի վերջո, կհաղթի, և ժամանակը, որպես ամենամեծ դատավոր, ցույց կտա յուրաքանչյուրին իր իրական տեղը պատմության մեջ, մեր ժողովրդի և պետության կյանքում` զատելով սուտը ճշմարտությունից, բանսարկությունը արդարադատությունից, ամբոխահաճո և կեղծ հայրենասիրությունը իրական հայրենասիրությունից»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |