2019-ին փրկարարները Սևանում 27 քաղաքացու կյանք են փրկել![]() 2 սեպտեմբերի 2019 - 17:50 AMT PanARMENIAN.Net - 2019-ի լողաշրջանի ընթացքում Սևանում ջրափրկարարներին հաջողվել է փրկել 27 քաղաքացու կյանք: Հուլիսի 1-ից Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատը՝ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով, անցել էր ուժեղացված ռեժիմով ծառայության: Բացի Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի հիմնական տեղակայման վայրից, ջրափրկարարները ուժեղացված ծառայություն են իրականացրել նաև երեք հանրային լողափերում, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը: Ծառայության արդյունավետ կազմակերպման համար հանրային լողափերում տեղադրվել են երեք շարժական վագոն-տնակներ՝ ապահովված ջրափրկարարների համար անհրաժեշտ աշխատանքային և կենցաղային պայմաններով: Ջրափրկարարներն ապահովված են ջրափրկարարական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով: Լողափերում քաղաքացիների հանգիստն առավել անվտանգ դարձնելու նպատակով, այս տարի ԱԻ նախարարությունը ձեռք է բերել մոտ հարյուր նոր նախազգուշացնող լողանշաններ, որոնք տեղադրվել են ինչպես հանրային լողափերում, այնպես էլ Մարտունու, Գավառի, Վարդենիսի, Ճամբարակի լողափերում: Լողանշանները սահմանում են ափամերձ այն հատվածը, որից այն կողմ լողալը կարող է վտանգավոր լինել: Լողաշրջանի ընթացքում ջրափրկարարներին հաջողվել է փրկել 27 քաղաքացու կյանք: Հանրային լողափերում ծառայություն իրականացնելուց բացի, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով, ըստ անհրաժեշտության, ջրափրկարարները ծառայություն են իրականացրել նաև մասնավոր լողափերում՝ ապահովելով հանրային միջոցառումների մասնակիցների անվտանգությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |