Facebook-ում 419 մլն օգտատերի հեռախոսահամարների չպաշտպանված բազա են գտել![]() 5 սեպտեմբերի 2019 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Անվտանգության գծով փորձագետ Սանյամ Ջեյնը Facebook-ի օգտատերերի տվյալների բազա է հայտնաբերել՝ նրանց հեռախոսահամարներով և ID-ով: Այն տեղեկություններ է պարունակում 419 մլն օգտատերի մասին, առավելապես ԱՄՆ-ից՝ 133 մլն: Ջեյնն ասել է, որ տվյալներ է հայտնաբերել որոշ հայտնի մարդկանց մասին, սակայն չի մանրամասնել, թե ում, գրում է Meduza-ն TechCrunch-ի վրա հղումով: Քանի որ բազան հրապարակվել է սերվերում առանց գաղտնաբառի, այն հասանելի է յուրաքանչյուրի համար: TechCrunch-ի ներկայացուցիչները կապ են հաստատել հոսթինգ փրովայդերի հետ, որից հետո բազան անջատել են: Facebook-ից ասել են, որ այդ տվյալների բազան հնացած էր, որտեղ, հավանաբար, ներառված էին այն տեղեկությունները, որոնք հավաքվել էին մինչ 2018թ., երբ սոցցանցը փակեց հասանելիությունն օգտատերերի հեռախոսահամարներին: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |