Արա Աբրահամյան. ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունները պատշաճ կերպով առաջ չեն մղում Հայաստանի շահերը17 հոկտեմբերի 2008 - 14:41 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանն այսօր պարտավոր է լավ հարաբերություններ պահպանել ԱՄՆ-ի հետ եւ անել դա ոչ այլ երկրների, մասնավորապես, Ռուսաստանի, հաշվին»,-այսօր Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի հայերի միության եւ Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը: Միեւնույն ժամանակ, անդրադառնալով ԱՄՆ-ի հայկական կազմակերպություններին, Արա Աբրահամյանը նշել է, որ այսօր այս կազմակերպությունները պատշաճ կերպով լոբբինգի չեն ենթարկում Հայաստանի շահերը: «Այս առումով ես շատ եմ կարեւորում արդեն ստեղծված ՀՀ Սփյուռքի նախարարությունը եւ հուսով եմ, որ այն կկազմակերպի սեմինարներ եւ տարբեր միջոցառումներ Ամերիկայի հայկական կազմակերպությունների հետ փորձի փոխանակման նպատակով»,-հայտարարել է Արա Աբրահամյանը: Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանի հայերի միությունը եւ Հայերի համաշխարհային կոնգրեսիը հանդես են եկել առաջարկությամբ` դիմել ՄԱԿ-ի միջազգային դատարան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով: «Հանրապետության նախագահն արդեն իսկ հանձնարարել է ՀՀ ԱԳՆ-ին ուսումնասիրել այս հարցը: Այնպես որ հարցն այժմ քննարկման փուլում է»,-ասել է լրագրողներին Արա Աբրահամյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |