// IP Marketing video - START// IP Marketing video - END

«Գիշերային գայլերը» ՀՀ-ում են. Մոտոարշավ` երկրի ամբողջ տարածքում

«Գիշերային գայլերը» ՀՀ-ում են. Մոտոարշավ` երկրի ամբողջ տարածքում

PanARMENIAN.Net - Համառուսաստանյան «Գիշերային գայլեր» մոտոակումբի բայքերները և Ռուսաստանի Մոտոցիկլետային սպորտի ֆեդերացիան սեպտեմբերի 8-16-ը մոտոցիկլետային և ավտոարշավ կանցկացնեն Հայաստանի տարածքում: «Հայաստան 1781» արշավը կանցնի «Արյունը ջուր չի դառնա» կարգախոսով:

Մոտոարշավը մեկնարկում է սեպտեմբերի 10-ին և նվիրված է հայ և ռուս ժողովրդների բազմադարյա բարեկամությանը: Այն մեկնարկում է Երևանից և կանցնի Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան-Դիլիջան-Սևան-Աբովյան-Գառնի-Վաղարշապատ-Երևան երթուղով, գրում է Rusarminfo-ն:

Մասնակիցները մտադիր են այցելել նաև Խոր Վիրապ, Սբ Էջմիածին, Սբ Գայանե եկեղեցի, Գեղարդ, Սաղմոսավանք, Սանահին, Հաղպատ, Ախթալա, Մակարավանք, Գոշավանք, Սևանավանք, Կեչառիս, ինչպես նաև Գառնի:

Ըստ կազմակերպիչների, ցանկացած մարդ կարող է միանալ արշավին մոտոցիկլով կամ ավտոմեքենայով:

Վերջին անգամ «Գիշերային գայլերը» Հայաստանում են եղել 2017-ին, երբ ուխտագնացություն կատարեցին քրիստոնեական վանքերով:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 21-ին ՀՀ-ն անկախության 28-րդ տարեդարձն է տոնելու
Տոլստոյը նշել է, թե Ռուսաստանը չունի այնքան ՀԿ-ներ Հայաստանում, որքան ունի ԱՄՆ-ն
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կկազմակերպվի ռազմական տեխնիկայի և սպառազինության ցուցահանդես