ԱԱԾ-ն 6 ամսում հետախուզման մեջ գտնվող 1005 անձի է գտել, պետսահմանի խախտման 52 փորձ կանխել

ԱԱԾ-ն 6 ամսում հետախուզման մեջ գտնվող 1005 անձի է գտել,  պետսահմանի խախտման 52 փորձ կանխել

PanARMENIAN.Net - 2019-ի առաջին կիսամյակում ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների կանխել են ՀՀ պետսահմանի խախտման 52 փորձ՝ 78 անձի մասնակցությամբ, հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը:

Բացի այդ, բացահայտվել է սահմանային ռեժիմի խախտման 42 դեպք (84 անձ), պետսահմանի խախտման 2 դեպք (3 անձ) և պետսահմանի անցակետերի ռեժիմի խախտման 4 դեպք (5 անձ):

Բացի այդ, պետսահմանի անցակետերում հայտնաբերվել և սահմանված կարգով ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներ է հանձնվել հետախուզման մեջ գտնվող 1005 անձ:

Իրականացված աշխատանքների և վերահսկողության ուժեղացման արդյունքում տարվա առաջին կիսամյակում ԱԱԾ սահմանապահ զորքերում 59%-ով նվազել են կարգապահական խախտումներն ու արձանագրված պատահարները: Նաև խրախուսվել են սահմանապահ զորքերի 230 զինծառայող, իսկ 37-ը կարգապահական տույժի են ենթարկվել:

Սահմանապահ զորքերում ակտիվ կադրային աշխատանք է տարվել, ինչի արդյունքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զինծառայության անցած քաղաքացիների թիվն աճել է 35%-ով, իսկ նախորդ ամբողջ տարվա համեմատ՝ 5%-ով:

 Ուշագրավ
ՀՀ-ի գերխնդիրն այս պահին այն է, որ առողջապահական համակարգը կարողանա ապահովել հիվանդների սպասարկման հարցը
Վարչապետի խոսքով՝ ձեռքերի կանոնավոր լվացման, դիմակի կրման և սոցիալական հեռավորության պահպանման դեպքում համաճարակային իրավիճակը ոչ միայն կբարելավվի, այլ նաև կձգտի 0-ի
Մանկապարտեզները վերաբացվելու են մայիսի 20-ից
2020-ի պետբյուջեով նախագծին արդեն տրամադրվել է 526 մլն դրամից ավելի