2-3 օրով դադարեցվել է գազի առաքումը Հայաստան20 հոկտեմբերի 2008 - 16:55 AMT PanARMENIAN.Net - 2-3 օրով դադարեցվել է բնական գազի առաքումը Հայաստան: Ինչպես ասված է «ՀայՌուսգազարդի» պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ, հոկտեմբերի 19-ին ժամը 01:00-ից ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մուտքը Հայաստան, ինչը պայմանավորված է Վրաստանի տարածքում, մայրուղային գազատարի վրա իրականացվող պլանային պրոֆիլակտիկ եւ վերականգնողական աշխատանքներով` ձմռանը անխափան եւ հուսալի գազամատակարարում ապահովելու նպատակով: Բնակչության գազամատակարարումը կիրականացվի պահուստային ռեզերվներից` ստորգետնյա գազպահեստարանի հաշվին: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կարգավարական վարչության տվյալներով, վերականգնողական աշխատանքները կտեւեն 2-3 օր, ասվում է հաղորդագրության մեջ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |