Ցույց ու երթ ԱԺ-ից կառավարություն՝ ի պաշտպանություն Ամուլսարի

Ցույց  ու երթ ԱԺ-ից կառավարություն՝ ի պաշտպանություն Ամուլսարի

PanARMENIAN.Net - Ամուլսարում ոսկու հանք շահագործելու դեմ պայքարող քաղաքացիները, բնապահպանները ու հասարակական-քաղաքական գործիչները մասնակցում են ցույց ու քայլերթի ի պաշտպանություն սարի։

Հանքի հակառակորդները նախ հավաքվել են ԱԺ այգու դիմաց։ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանն իջել է ակցիա անողների մոտ ու անդրադարձել օգոստոսին օրենսդրի այգի ցուցարարներին ներս չթողնելու դեպքին։

Նա նշել է, որ ակցիաներ կարելի է անել ԱԺ նախագահի ու պահպանության համար պատասխանատուների թույլտվությամբ։ Ակտիվիստներից Անի Խաչատրյանը հարցրել է Միրզոյանին՝ ինչու է իշխանությունը ոտնահարում հեղափոխության արժեքներն ու հետ կանգնում ուղիղ ժողովրդավարության վերաբերյալ Փաշինյանի խոսքերից՝ հաշվի առնելով, որ Ջերմուկի բնակիչները վաղուց դեմ են եղել դրան։

Միրզոյանը հայտարարել է, որ մտնում են «տափակ քննարկման» մեջ, ինչից հետո քիչ էր մնում լեզվակռիվ սկսվեր, սակայն հետո Միրզոյանը պարզաբանել է, որ նկատի չուներ Խաչատրյանի ասածը, այլ այն, ինչ կարող էր սկսվել, եթե սկսեն քննարկել մեծամասնության ու փոքրամասնության և դրանց չափելիության հարցերը։

Հանդիպումից հետո ԱԺ մուտքը բացվել է ցուցարարների առաջ։

ԱԺ այգում պիկետից հետո ակտիվիստները շարժվել են երթով՝ Բաղրամյան, Մաշտոց, Ամիրյան, Հանրապետության հրապարակ:

 Ուշագրավ
ՀՀ-ի գերխնդիրն այս պահին այն է, որ առողջապահական համակարգը կարողանա ապահովել հիվանդների սպասարկման հարցը
Վարչապետի խոսքով՝ ձեռքերի կանոնավոր լվացման, դիմակի կրման և սոցիալական հեռավորության պահպանման դեպքում համաճարակային իրավիճակը ոչ միայն կբարելավվի, այլ նաև կձգտի 0-ի
Մանկապարտեզները վերաբացվելու են մայիսի 20-ից
2020-ի պետբյուջեով նախագծին արդեն տրամադրվել է 526 մլն դրամից ավելի