Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն![]() 13 սեպտեմբերի 2019 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Հարցին՝ հնարավոր է արդյոք, որ հանդիպումը կայանա սեպտեմբերի վերջին ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 74-րդ գագաթնաժողովի շրջանակում, նա նշել է. «Համանախագահների կողմից եղել է հանդիպում կազմակերպելու առաջարկ։ Կողմերը հանաձայնել են։ Իսկ թե որտեղ և ինչ ժամկետներում կլինի հանդիպումը, կհայտարարվի համաձայնեցված կարգով»։ Ըստ Նաղդալյանի՝ գագաթնաժողովի օրակարգը, որին ԱԳՆ ղեկավարը մասնակցելու է, բավականին հագեցած է։ «Նախատեսված են ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ հանդիպումներ», - նշել է նա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |