ԶԼՄ-ները հայտնում են Օսիպյանի հրաժարականի մասին![]() 17 սեպտեմբերի 2019 - 23:11 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից հետո մի շարք ԶԼՄ-ներ հայտնում են ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրաժարականի մասին։ Լուրի պաշտոնական հաստատում չկա, հստակ պատճառներ ու նիստի ընթացքի մանրամասներ ևս չեն հաղորդվում։ Ըստ «Հրապարակի», Փաշինյանը խոսել է Ամուլսարի հանքի ճանապարհը բացելու մասին, ընդ որում՝ Օսիպյանը կասկածներ է ունեցել այդ օպերացիայի հարթ անցկացման հետ կապված և փորձել է ներկայացնել ուժ կիրառելու վտանգները, սակայն վարչապետը նրան չի լսել, ինչին հետևել է Օսիպյանի՝ հրաժարական տալու որոշումը։ Իր հերթին, Factor.am-ը հայտնում է, որ Փաշինյանն Օսիպյանին առաջարկել է հեռանալու դեպքում զբաղեցնել իր գլխավոր խորհրդականի պաշտոնը, սակայն Օսիպյանը հրաժարվել է։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունել է ԱԱԾ ու ոստիկանության պետերի պաշտոնը քաղաքական համարելու ու դրանց համար որպես պարտադիր պահանջ պատգամավորի պահանջներին (տարիքային ցենզ, քաղաքացիություն և այլն) համապատասխանելը։ Մինչ այդ նշված 2 պաշտոնին կարող էին միայն կադրային սպաներ նշանակվել։ Նույն օրն ավելի ուշ հայտնի է դարձել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |