Ալեքսանյան. Վնասվածքը խանգարեց, բայց դեռ շատ եմ հաղթելու, դուք էլ՝ ուրախանալու

Ալեքսանյան. Վնասվածքը խանգարեց, բայց դեռ շատ եմ հաղթելու, դուք էլ՝ ուրախանալու

PanARMENIAN.Net - Օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի քառակի և աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում ըմբշամարտի աշխարհի առաջնությունից հետո շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար։ Կողոսկրի վնասվածքի պատճառով մարզիկը չէր մասնակցել առաջնության եզրափակիչ գոտեմարտին՝ վերցնելով միայն առաջնության փոխչեմպիոնի տիտղոսը:

«Անչափ շնորհակալ եմ բոլորիցդ՝ ինձ երկրպագելու և դժվար պահին սատարելու համար: Շատ եմ ցավում, որ լուրջ վնասվածքը խանգարեց հաղթանակի բերկրանք պարգևել ձեզ: Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու, դուք էլ շատ եք ուրախանալու: Աստված բոլորիս պահապան»,- Instagram-ի իր էջում գրել է ըմբշամարտիկը:

Արթուր Ալեքսանյանը վնասվածք էր ստացել առաջնության 1/8–րդ եզրափակիչում թուրք ըմբիշ Չենք Իլդեմի հետ գոտեմարտի ժամանակ: Դրանից հետո նա ևս երկու գոտեմարտ էր անցկացրել Իրանի ու Վրաստանի ներկայացուցիչների հետ՝ 97 կգ քաշային կարգում նվաճելով փոխչեմպիոնի կոչումը և 2020թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Սակայն կողոսկրի վնասվածքի պատճառով նա չի չէր մասնակցել եզրափակիչ գոտեմարտին։

 Ուշագրավ
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ 2016-ին խփած «կարիճ» գոլը ներառվել է տասնամյակի ֆուտբոլի պատմության ամենահիշարժան իրադարձությունների ցանկում
Սիմոն Մարտիրոսյանը 2020 թվականի հունվարին կարող է ստանալ օլիմպիական ոսկե մեդալը
Մելիքբեկյանի օգտին քվեարկել է 13 հոգի, մյուս թեկնածուի՝ Թովմաս Գրիգորյանի օգտին քվեարկել է 7 հոգի, 3 քվեաթերթիկ համարվել է անվավեր:
Առաջին տեղը վարկանիշում գրավում է Բելգիան, որին հաջորդում են Ֆրանսիան և Բրազիլիան