Տոնոյանը չի պատրաստվում հրաժարական տալ

Տոնոյանը չի պատրաստվում հրաժարական տալ

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հերքել է իր սպասվող հրաժարականի մասին ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունները։

Դիտարկմանը՝ նման քննարկում չի ունեցել վարչապետի հետ, նախարարը բացասական պատասխան տվեց. «Որևիցե քննարկում չի եղել», - հայտնում է Panorama.am-ը։

Տոնոյանը հրաժարվել է մեկնաբանել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականը։

Սեպտեմբերի 16-ին ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունել է ԱԱԾ ու ոստիկանության պետերի պաշտոնը քաղաքական համարելու ու դրանց համար որպես պարտադիր պահանջ պատգամավորի պահանջներին (տարիքային ցենզ, քաղաքացիություն և այլն) համապատասխանելը։ Մինչ այդ նշված 2 պաշտոնին կարող էին միայն կադրային սպաներ նշանակվել։ Նույն օրն ավելի ուշ հայտնի է դարձել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին։

Իսկ սեպտեմբերի 17-ի երեկոյան մի շարք ԶԼՄ-ներ հայտնեցին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրաժարականի մասին։ Լուրը դեռևս պաշտոնապես չի հաստատվել և չի հերքվել։

 Ուշագրավ
Նալբանդյանն ավելի վաղ համաձայնել էր տեսակապով զրուցելուն
Ըստ ԼՀԿ-ի՝ միջադեպը և դրան հաջորդած մեկնաբանությունները վկայում են կառավարող թիմի անհանդուրժողականության մասին
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն իրենց անունից ներողություն է խնդրել միջադեպի համար
Քրեադատավարական գործընթացն արդեն սկսվել է, նախապատրասվում են նյութեր