Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն արդարացվել է Մարտի 1-ի գործով

Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն արդարացվել է Մարտի 1-ի գործով

PanARMENIAN.Net - Վճռաբեկ դատարանի որոշմամբ՝ ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն արդարացվել է։ Դատարանը բեկանել է Ջհանգիրյանի վերաբերյալ դատավճիռը և ճանաչել անմեղությունը՝ հանցակազմի բացակայության հիմքով կարճելով քրեական գործի վարույթը։ Այս մասին հաղորդել է armtimes.com-ը:

Նախկին զինդատախազը Վճռաբեկ դատարան էր դիմել իր վերաբերյալ 2009 թվականի դատավճիռը բեկանելու և անմեղ ճանաչելու:

Գագիկ Ջհանգիրյանը ձերբակալվել էր 2008 թվականի փետրվարի 23-ի ընդդիմության հանրահավաքից հետո։ Նա մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ և դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման։ Նախկին զինդատախազն այս դատավճիռը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, սակայն 2009 թվականի մայիսին դատարանը անփոփոխ էր թողել այն։

Գագիկ Ջհանգիրյանն ազատ էր արձակվել 2009-ի հունիսն՝ համաներման հիմքով։

 Ուշագրավ
ՀՀԿ գործունեությունը միտված է բացառապես ազգային և պետական շահի պաշտպանությանը
Դեկտեմբերի 4-ին կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը:
Նա նշել է, որ ՌԴ-ն ՀՀ-ին դիտարկում է որպես դաշնակից և հարձակման ժամանակ կգործարկվեն ՀԱՊԿ-ով նախատեսված մեխանիզմները