Ռուստամ Բադասյանը վարչական վարույթ է սկսել շուրջ 10 դատավորի դեմ![]() 19 սեպտեմբերի 2019 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վարչական վարույթ է սկսել 10-ից ավել դատավորների դեմ: Այս մասին հաղորդում է «Ժողովուրդ» թերթը: Նախարարությունը չի նշում, թե կոնկրետ որ դատավորների մասին է խոսքը, սակայն, աղբյուրի հաղորդմամբ՝ նրանցից երկուսի գործն արդեն Բարձրագույն դատական խորհրդում է: Ընդ որում՝ այդ դատավորներից մեկը համաձայն չէ մեղադրանքին: Մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարել էր դատավորներին «վեթինգի» ենթարկելու մասին: Դա նշանակում է, որ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին: Վարչապետը նշել էր, որ անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար: Հունիսին Արդարադատության նախարարը հայտարարել էր, որ վեթինգ կլինի, սակայն հայեցակարգային մոտեցումները նախանշելուց հետո միայն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |