Փաշինյանն ԱԱԾ ու ոստիկանության պետերի ԺՊ-ներ է նշանակել![]() 19 սեպտեմբերի 2019 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանը ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել։ Ոստիկանության պետի 1-ին տեղակալ Արման Սարգսյանը նշանակվել է ոստիկանապետի ԺՊ։ Այս մասին է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ։ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրաժարականի մասին հայտնի էր դարձել սեպտեմբերի 17-ին։ Ոչ նախկին ոստիկանապետը, ոչ կառավարությունը չեն մանրամասնել դրա պատճառները։ Նույն օրն Օսիպյանը Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական է նշականվել Սեպտեմբերի 16-ին հրաժարական էր տվել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հայտարարելով, որ իր որոշումը պիտի սթափեցնող նշան լինի կառավարության համար։ Իր հրաժարականի պատճառները ևս չեն ներկայացվել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |