ԱՄՆ 3 կոնգրեսական կայցելեն Արցախ![]() 19 սեպտեմբերի 2019 - 13:52 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Սփիր-Կանչելյանը, Ջուդի Չուն եւ Ֆրանք Փալոունը հոկտեմբերի 1-ին Հայաստան կատարելիք մեկշաբաթյա այցի շրջանակում կայցելեն նաև Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հայտնել է «Ամերիկայի ձայնը»: Կոնգրեսական Չուի նախաձեռնությամբ՝ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի մեծամասնութունը որոշել է ղարաբաղյան շրջանում զինադադարն ամրապնդող Ռոյս-Էնգելի առաջարկի իրականացման համար 4 միլիոն դոլար հատկացնել: Այդ գումարով Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով տեղադրվելու են հատուկ սարքավորումներ, որոնք թույլ կտան պարզել, թե որ կողմն է խախտել զինադադարը: Կոնգրեսական Ջուդի Չուն նշել է, որ այս միջոցներն ուղղված են խաղաղության ամրապնդմանն ու զինադադարը խախտողներին պատասխանատվության ենթարկելուն: Կոնգրեսականը փարձելու է նաև հավելյալ 6 միլիոն դոլար օգնություն ապահովել Ղարաբաղին: Կոնգրեսում հայ-ամերիկյան բարեկամության խմբի հիմնադիր և համանախագահ կոնգրեսական Ֆրանք Փալոունը նշել է, որ սա ամերիկյան օրենսդիրների առաջին այցն է Հայաստան Թավշյա հեղափոխությունից հետո, և իրենց խումբը ցանկանում է աջակցություն ցուցաբերել Հայաստանի նոր կառավարությանն ու խորհրդարանին: Փալոունի խոսքով, չնայած Պետքարտուղարությունն ամերիկացի օրենսդիրներին խորհուրդ է տվել խուսափել Ղարաբաղ այցելությունից, պատվիրակությունը որոշել է այնուամենայնիվ կատարել նաև այդ այցելությունը: Հայաստանյան այցի շրջանակում կոնգրեսականները նախատեսում են տեղացի գործընկերների հետ քննարկել քաղաքական և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |