Բարակ Օբաման երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ի հայ համայնքին աջակցության համար23 հոկտեմբերի 2008 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, Իլլինոյսից ընտրված սենատոր Բարակ Օբաման ուղերձ է հղել «Հայերը Օբամայի օգտին» կազմակերպությանը, որտեղ իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ-ի հայ համայնքին աջակցության համար` նոյեմբերի 4-ին կայանալիք համընդհանուր ընտրություններից առաջ: Սենատոր Օբաման հատուկ շնորհակալություն է հայտնել իր ծրագրի օգտին քվեարկած հայերին` Նեւադայից եւ Վիրգինիայից մինչեւ Կալիֆորնիա ու Նյու Յորք: Ի պատասխան բարձր գնահատականի ու ջերմ խոսքերի, «Հայերը Օբամայի օգտին» կազմակերպության ղեկավար Արեն Իբրանոսյանը նշել է, որ բոլոր ակտիվիստների անունից շնորհակալություն է հայտնում սենատորին կազմակերպությանն ու հայ համայնքին անկեղծ երախտագիտության համար: Մենք կօգտագործենք մեր թիմի ողջ հնարավոր ոգեշնչումն ու բոլոր ուժերը, որպեսզի սենատոր Օբաման հաղթի նոյեմբերի 4-ին կայանալիք ընտրություններում»,-ասել է Իբրանոսյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |