Բավականին մեծ է այն հայազգի ռուսաստանցիների թիվը, որոնք ցանկանում են
Հայաստանի քաղաքացիություն ստանալ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի հարավում բնակովղ հայերը արձագանքել են որպես երկրորդ քաղաքացիություն Հայաստանի քաղաքացիություն ստանալու հնարավորությանը եւ մի քանի տասնայկ մարդիկ արդեն դարձել են ՀՀ քաղաքացիներ: Այս մասին, ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, հայտարարել է ՌԴ Հարավային Դաշնային Մարզում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը:



Ըստ հայ դիվանագետի, Հայաստանի քաղաքացիություն ստանալ ցանկացող հայազգի ռուսաստանցիների թիվը շատ ավելի մեծ է, սակայն գործընթացը բոլորովին վերջերս է սկսվել եւ այն բավականին բարդ է: «Գլխավորն այն է, որ Հայաստանը կարողացավ, դրսեւորելով քաղաքական կամք եւ ուժ, փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ հանուն Հայաստանից դուրս բնակվող հայրենակիցների: Գործընթացը սկսվել է եւ դա ուրախալի է»,-ասել է Արարատ Գոմցյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---