Ադրբեջանցի զինծառայողի դին վերադարձվել է Ադրբեջանին![]() 24 սեպտեմբերի 2019 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԶՈւ դիվերսիոն գործողությունների պատճառով զոհված ադրբեջանցու դին սեպտեմբերի 23-ին դուրս է բերվել չեզոք գոտուց և վերադարձվել Ադրբեջանին։ Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտնել ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Երեկ մեր կազմակերպությունը կողմերի համաձայնությամբ մասնակցել է մարմնի դուրս բերման գործողությանը»,-ասել է Զառա Ամատունին։ Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16։15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ։ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը։ ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել։ Ադրբեջանական կողմը դիմել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեին` ադրբեջանցի զինծառայողի դիակը չեզոք գոտուց վերադարձնելու նպատակով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |