23 հոկտեմբերի 2008 - 17:55 AMT
Թուրքերը նախապատվությունը տալիս են Բարակ Օբամային, չնայած Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա դիրքորոշմանը
Թուրքերը հիմնականում անտարբեր են ԱՄՆ նախագահական ընտրությունների հանդեպ, բայց, հասարակական ուշադրության հարցումների համաձայն սենատոր Բարակ Օբամային գերադասում են Ջոն ՄըկՔեյնից: Gallup poll-ի տվյալներով, թուրքերի 22%-ը ԱՄՆ նախագահի պաշտոնում ցանկանում են դեմոկրատների թեկնածուին տեսնել, մինչդեռ ընդամենը 8%-ն են նախապատվությունը տալիս հանրապետականին: 2008թ. մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվախում Gallup-ի հարցումն անցկացվել է 70 երկրներում: Ինչպես գրում է թուրքական Today's Zaman թերթը, Բարակ Օբաման թուրքերի շրջանում մեծ ժողովրդականություն է վայելում, բայց ոմանք անհանգստացած են թուրք-ամերիկյան հարաբերությունների փոփոխմամբ, հատկապես Օսմանյան կայսրությունում կատարված եւ պաշտոնական Անկարայի կողմից կտրականապես ժխտվող Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: