Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 07։00-ից, Երևանի մետրոպոլիտենի ուղևորներն իրենց երթևեկը կսկսեն մետրոպոլիտենի նոր ժետոններով:
Այս մասին հաղորդագրություն է տարածել «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը»:
Այն քաղաքացիներն ու ուղևորներն, ովքեր ունեն հին նմուշի ժետոններ, կարող են մոտենալ կայարանների դրամարկղեր և հինը փոխարինել նորով։
Երևանի մետրոպոլիտենը շահագործվում է 1981թ.-ից, ունի 10 կայարան և առկա է 45 վագոն։