Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու՝ նրա պաշտպանների միջնորդությունը, հայտնում է «Առավոտը»:

Սեպտեմբերի 24-ին Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստին Մանվել Գրիգորյանի պաշտպաններ Լևոն Բաղդասարյանն ու Արսեն Մկրտչյանը կրկին միջնորդել էին նրան գրավի դիմաց ազատ արձակել:Դատախազ Վահե Դոլմազյանն առարկել է՝ պատճառաբանելով, որ միջնորդությունում ընդամենը վկայակոչվում են Նորբերտ Ավետյանի զեկույցից որոշ դրվագներ և հղում կատարվում նաև տեղական մասնագետին, իսկ նոր բան չկա:

Լրագրողների հետ զրույցում ԵԿՄ նախկին նախագահ, գեներալՄանվել Գրիգորյանիառողջական վիճակի վերաբերյալ մտահոգություն է հայտնել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Ես առհասարակ մտահոգություն ունեմ իմ զինակցի այդ վիճակի հետ կապված»,-լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն՝ անդրադառնալով մեղադրյալի աթոռին գտնվող ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին, հայտնում է «Առավոտը»:

«Գեներալ Մանվել Գրիգորյանի այսօրվա կարգավիճակը շատ մտահոգիչ է անձամբ իմ և բոլոր երկրապահների համար»,-նշել է Դավիթ Տոնոյան:

Սեպտեմբերի 24-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու՝ նրա պաշտպանների միջնորդությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---