Հայ փորձագետը «անհասկանալի» է համարում Ղարաբաղի շուրջ իրադարձությունները արագացնելու Ռուսաստանի ձգտումը23 հոկտեմբերի 2008 - 18:14 AMT PanARMENIAN.Net - 2008թ. օգոստոսի իրադարձությունները նոր հող ստեղծեցին ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար: Այդ մասին Երեւանում կայացած «Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ նոր միտումները Ստեփանակերտի խորհրդարանական լսումների ենթատեքստում» կլոր սեղանի ընթացքում հայտնել է Կովկասի Ինստիտուտի տնօրենի տեղակալ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Նրա կարծիքով, Ադրբեջանը երբեք չի դառնա այնպիսի արեւմտամետ պետություն, ինչպիսին Վրաստանն է: «Ավելին, փոխվել է Վրաստանի գնահատականը որպես նավթի եւ գազի արտահանման երկիր-փոխադրող, նորովի է գնահատվել Հայաստանը: Իր դերն է խաղացել նաեւ «ֆուտբոլային դիվանագիտությունը»: Թուրքիայի կողմից առաջարկված Կովկասյան պլատֆորմը սկսել էր մշակվել դեռեւս այս տարվա գարնանը, պարզապես «հնգօրյա պատերազմը» Անկարային գործողությունների դրդեց: Թուրքական նախաձեռնությունը որոշակի գործոն է դարձել ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերություններում, այլեւ տարածաշրջանում մթնոլորտի ընդհանուր փոփոխման գործում»,- ասել է Մինասյանը:Դրա հետ մեկտեղ հայ քաղաքագետը նշել է իրադարձություններն արագացնելու Ռուսաստանի «անհասկանալի» ձգտումը: «Ներկայումս կրկնվում է Ռամբույեն եւ Բուխարեստը հայելային արտապատկերմամբ. Ռուսաստանը փորձում է անել այն, ինչն այն ժամանակ փորձում էր անել ԱՄՆ-ն: Բայց հակամարտող կողմերի համար գերադասելի է ստատուս-քվոն եւ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի օգնությունը կարգավորման գործում: Ես համոզված չեմ, որ գործընթացի արագացումը բխում է Ռուսաստանի շահերից»,- ընդգծել է Մինասյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |